2000-ականների սկզբին ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հրաժարվեց բանակցել ռուսական «Կոսմոտրաս» ընկերության ներկայացուցիչների հետ՝ իմանալով ռուսական հրթիռի արժեքը։ Այս մասին հունիսի 14-ին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է բանակցությունների մասնակիցներից մեկը։
Զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը նշել է հրթիռների արձակման ծառայության գինը, որն այդ ժամանակ արդիական էր, սակայն կարճ քննարկումներից հետո Մասկը և նրա գործընկերները լքել են ընկերության գրասենյակը և այլևս չեն վերադարձել։
Հունիսի 10-ին ամերիկացի գործարար և ձեռնարկատեր Իլոն Մասկի հայրը՝ Էրոլը, «Ապագայի 2050» ֆորումի ժամանակ ասել է, որ իր որդին ցանկանում է հրթիռ գնել Ռուսաստանում, բայց նրան մերժել են։ Գործարարի հայրը պարզաբանել է, որ մերժումից անմիջապես հետո սկսվել է Մասկի սեփական հրթիռի արտադրությունը Կալիֆոռնիայում և SpaceX ընկերության հիմնադրումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում