Մասկը կրճատումներ է սկսել Twitter-ում

2 Min Read

Իլոն Մասկը Twitter-ի մենեջերներին խնդրել է կրճատել աշխատակիցների ցուցակները ։ Աշխատակիցների մինչև 50%-ը կարող է ազատվել աշխատանքից։

Միլիարդատերը կարգադրել է սկսել կրճատումներ, որոնք կշարունակվեն մինչև նոյեմբերի 1-ը։ Այդ օրը Twitter-ի աշխատակիցները դրամաշնորհներ կստանան ընկերության բաժնետոմսերի տեսքով, որ սովորաբար կազմում են նրանց աշխատավարձի զգալի մասը: Այսպիսով, Մասկն ակնկալում է խուսափել լրացուցիչ ծախսերից։

Twitter-ը և Մասկի խոսնակը չեն պատասխանել հարցումներին:

Gerber Kawasaki Wealth & Investment Management-ի գործադիր տնօրեն Ռոս Գերբերը հայտնել է, որ Մասկի ընտանիքի գրասենյակի ղեկավար Ջարեդ Բերհոլն իրեն ասել է, որ աշխատակիցների «մոտ 50%-ը» կրճատվելու է:

Գերբերն ասել է, որ իր ընկերությունը 1 միլիոն դոլարից պակաս ներդրում է կատարել Մասկի կողմից Twitter-ի գնումը ֆինանսավորելու համար:

Ինքը՝ Մասկը, Twitter-ում չի մեկնաբանել աշխատակիցների կրճատումների մասին, սակայն պատասխանել է սոցցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե որն է, իր կարծիքով, իր գլխավոր խնդիրը։

«Թվում է, որ [ընկերությունում] յուրաքանչյուր մարդու համար, ով զբաղվում է մշակմամբ, կա 10 «մենեջեր», – գրել է միլիարդատերը:

Անցյալ շաբաթ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին և կորպորատիվ փաստաթղթերին, հայտնել էր, որ Մասկը մտադիր է աշխատանքից հեռացնել Twitter7500 աշխատակիցների 75%-ին։

Միլիարդատերը սոցիալական ցանցը գնելուց հետո հենց առաջին օրը աշխատանքից հեռացրել է ընկերության գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին, ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին, գլխավոր խորհրդական Շոն Էդջեթին և իրավական հարցերի և ներքին քաղաքականության տնօրեն Վիջայա Գադեին։

Միաժամանակ, ըստ Bloomberg-ի, գործարարը Twitter-ի աշխատակիցներին խոստացել է, որ չի կրճատի անձնակազմի 75%-ին։

Ըստ NYT-ի, սոցցանցի պաշտոնանկ արված թոփ-մենեջերները չեն ստանա իրենց պայմանագրերում նախատեսված «ոսկե պարաշյուտները»՝ 20-60 միլիոն դոլարի չափով: Ինչպես պարզաբանել են թերթի աղբյուրները, Մասկը նրանց աշխատանքից ազատել է «հիմնավորմամբ», ինչը կարող է չեղարկել նրանց պայմանավորվածությունները։

 

Հիշեցնենք, որ Twitter-ի բաժնետերերը սեպտեմբերին հավանություն էին տվել ընկերությանը Մասկին 44 մլրդ դոլարով վաճառելուն: Հոկտեմբերի սկզբին Մասկը կրկին առաջարկել է Twitter-ի ղեկավարությանը գնել սոցցանցը՝ նույն պայմաններով` 54,20 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց կամ 44 մլրդ դոլարով։

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն