Սովորական միջին աշխատողն իր վրա է կրում ցածր աշխատավարձերի, բարձր գների, հոգնատանջ աշխատանքի, բարձր հարկերի և այլ վճարների ազդեցությունը։ Արդյունքում անձնական բարեկեցությունը շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այդուհանդերձ, մարդիկ շարունակում են աշխատել`ջանալով կյանքի որակը պահպանել գոնե նույն մակարդակի վրա։
Վիճակագրական տվյալների համաձայն` 2025թ․ ապրիլի վերջին աշխատանք փնտրողների թվաքանակը հանրապետությունում կազմել է 55,284 մարդ. 2024թ․ ապրիլի վերջի համեմատ կրճատվել է 14%-ով։
Մյուս կողմում են աշխատուժի նկատմամբ պահանջարկ ներկայացնողները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխատուժի պահանջարկը 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ կազմել է 3,141 մարդ, որը 2024թ․ ապրիլի վերջի համեմատ կրճատվել է շուրջ 6%-ով։
Այս պայմաններում հետաքրքիր է պարզել՝ աշխատանք փնտրողների քանի տոկոսն է աշխատանքի տեղավորվել։
Պարզվում է՝ 2025թ․ ապրիլի վերջին աշխատանք փնտրողների ընդամենը 2%-ն է տեղավորվել աշխատանքի։ Ընդ որում՝ նախորդ տարվա ապրիլի վերջին աշխատանք փնտրողների կրկին 2%-ն էր տեղավորվել աշխատանքի։
2025թ․ ապրիլի վերջի դրությամբ աշխատանք փնտրող կանանց ընդամենը 1․8%-ը , իսկ տղամարդկանց 2․3%-ն է տեղավորվել աշխատանքի։
Արձանագրենք, որ 2025թ․ ապրիլի վերջի դրությամբ աշխատանքի տեղավորվածների թվաքանակը՝ 1,097 մարդ, 2024թ․ նույն ամսվա համեմատ կրճատվել է 13%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում