Ինչպիսի՞ն են գնային ընկալումներն ու սպասումները` ըստ ԿԲ-ի. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Տնտեսության բոլոր մասնակիցների վարքագծային տատանումները հսկայական ազդեցություն են ունենում տեղի ունեցող տնտեսական գործընթացների վրա։ Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել ԿԲ կողմից ներկայացվող գնաճային ընկալումների և սպասումների վերաբերյալ առկա պատկերը։

Մասնավորապես, հարցումների արդյունքում դիտարկվել է, թե տնային տնտեսությունների տեսանկյունից ինչպիսին են գների ընդհանուր մակարդակի փոփոխության զգացողությունները և սպասումները։

Պատկերը 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գների փոփոխությունների մասով հետևյալն է․

Փաստենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գնաճն արձանագրել է 2․5%, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 2․7% արդյունքը։

Համաձայն ԿԲ ներկայացրած տվյալների՝ հարցված տնային տնտեսությունների 33․2%-ը համարել է, որ գների ընդհանուր մակարդակն աճել է բարձր տեմպով, իսկ 32․3%-ը՝ աճել է ցածր տեմպերով։

Հարցվածների 20․8%-ը նշել է, որ գների ընդհանուր մակարդակն աճել է շատ բարձր տեմպով։ 

Այնուհետև դիտարկվել են  գնաճի սպասումները գալիք 12 ամիսների համար։ Այդ սպասումների համաձայն` հարցված տնային տնտեսությունների 28․1%-ի կարծիքով գների ընդհանուր մակարդակը կաճի ցածր տեմպերով, իսկ 15․8%-ի կարծիքով՝ կաճի բարձր տեմպով։

Հետաքրքիր է, որ հարցվածների 36․6%-ի պարագայում հստակ սպասումներ չկան կամ դժվարանում են պատասխանել։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով