Եվրոպան վախենում է դիզվառելիքի պակասից

1 Min Read

Եվրոպայում վախենում են դիզվառելիքի սուր պակասից. Եվրամիությունը հրաժարվում է ռուսական նավթի ներկրումից, իսկ դիզվառելիքի զգալի մասը արտադրվել է դրանից։

Նիդեռլանդներում՝ նավթավերամշակման հզոր արդյունաբերություն ունեցող երկրում, խոստանում են օգնել իրենց հարևաններին։

Էրիկ Կլոսթերը՝ VEMOBIN-ի տնօրենը, ասել է, որ դա վտանգ չէ Նիդեռլանդների համար, և իրենց վիճակը շատ բարենպաստ է: Ըստ նրա՝ երկիրն արտադրում ենք երեք-չորս անգամ ավելի, քան սպառում է: Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը Եվրոպայում մտահոգիչ է: Պաշարները նվազում են, և իրենք կանխատեսում են, որ դիզվառելիքը ներմուծումը կշարունակի նվազել՝ հանգեցնելով դեֆիցիտի ավելացման։

Եվրոպական շատ բենզալցակայաններում դիզվառելիքն արդեն ավելի թանկ է, քան բենզինը։ Եվրոպայում մարդատար դիզելային մեքենաների թիվը սրընթաց նվազում է, սակայն դիզվառելիքը ակտիվորեն օգտագործվում է տրանսպորտային ընկերությունների կողմից։ Դրա պատճառով վառելիքի գների աճն արտացոլվում է գրեթե բոլոր մյուս ապրանքների և ծառայությունների վրա:

Ռոտերդամի նավթավերամշակման գործարանը, որ գտնվում է աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկի կողքին, կարողացել է արագ փոխարինող գտնել ռուսական նավթին, և արտադրության գործընթացը գրեթե չի տուժել։ Բայց ոչ բոլոր եվրոպական ընկերություններն են այդքան հեշտությամբ անցում կատարում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով