Իրանին ավիահարվածների հետևանքով չեղարկվել են մի շարք թռիչքներ դեպի Երևան և Երևանից

1 Min Read

Թեհրանին իսրայելական ավիահարվածների հետևանքով չեղարկել և հետաձգվել են մի շարք չվերթեր:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից, չեղարկվել են FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան և Երևան-Դուբայ FZ 718 և FZ 717 չվերթերը,  Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221  չվերթերը, FlyOne ընկերության Թել Ավիվ-Երևան 3F 874 չվերթը:
Հիշեցնենք՝ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։
Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով