Հյուսիսային Իռլանդիայում միգրանտների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երրորդ օրը՝ վերածվելով զանգվածային անկարգությունների, հաղորդում է The Times-ը։
Բողոքի ցույցերը սկսվել են Բալիմենա քաղաքում հունիսի 9-ի երեկոյան, այն բանից հետո, երբ միգրանտները բռնաբարել են անչափահաս աղջկա։
Բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանների վրա նետել են քարեր, հրավառություններ և մոլոտովի կոկտեյլներ, իսկ ոստիկանությունը պատասխանել է ջրցաններով, արցունքաբեր գազով և պլաստիկե փամփուշտներով։
Իմանալով, որ կասկածելի միգրանտների ընտանիքը իշխանությունների կողմից տեղափոխվել է Լարն քաղաքի միգրացիոն կենտրոն, տեղի բնակիչները այն այրել են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում