Չինացիները սառեցրել են Թրամփի եռանդը

1 Min Read

Չինաստանը դեռևս չի հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ առևտրային սակագների նվազեցման գործարքի վերաբերյալ: Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Լոնդոնում ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ավարտվել գործարքով, այլ «շրջանակով»:

Պեկինը չի նշել, թե կոնկրետ ինչի մասին է համաձայնեցվել:

«Երկնային կայսրության» ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերը քայլ են առաջ գնացել առևտրային հարցերի քննարկման հարցում:

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Պեկինը համաձայնության են եկել փոխադարձ սակագները զգալիորեն նվազեցնելու վերաբերյալ:

Նրա խոսքով՝ համաձայնագրի համաձայն՝ Վաշինգտոնը չինական ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 55%, իսկ Պեկինը ամերիկյան ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը՝ մինչև 10%:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ համաձայնագիրը այժմ պետք է հաստատվի երկու պետությունների ղեկավարների կողմից:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ գործարքի կնքումը կլուծի Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ մետաղներ մատակարարելու հարցը:

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն, իր հերթին, թույլ կտա չինացի ուսանողներին շարունակել իրենց կրթությունը ամերիկյան քոլեջներում և համալսարաններում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով