Adidas-ն կանխատեսում է մինչև տարեվերջ կորցնել 246 միլիոն դոլարի շահույթ՝ հայտնի ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի հետ կապերը խզելուց հետո:
Գերմանական ընկերությունը երեքշաբթի հայտարարեց, որ դադարեցրել է իր համագործակցությունը Ye-ի հետ, ներառյալ՝ դադարեցնել էYeezy ապրանքանիշի արտադրությունը և դադարեցնել բոլոր վճարումները Ye-ին ու նրա ընկերություններին՝ նրա «անընդունելի, ատելությամբ լցված և վտանգավոր» մեկնաբանությունների և գործողությունների պատճառով:
Նրանց պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2026 թվականը։ Ըստ Adidas-ի սա ենթադրում է մինչև 250 միլիոն եվրո կարճաժամկետ բացասական ազդեցություն ընկերության զուտ եկամտի վրա 2022 թվականին՝ հաշվի առնելով չորրորդ եռամսյակի բարձր սեզոնայնությունը:
Baird-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ Yeezy-ն Adidas-ին տարեկան մոտ 1,7 միլիարդ դոլար եկամուտ է բերել: Սա Adidas-ի նախորդ տարվա 21,2 մլրդ դոլար ընդհանուր եկամուտների մոտ 8%-ն է:
Adidas-ի ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր, որ Yeezy-ի հետ իր համագործակցությունը «ոլորտի պատմության ամենահաջող համագործակցություններից մեկն է»:
Yeezy-ն ուներ ավելի քան 30% գործառնական մարժա:
Adidas-ը երեքշաբթի հայտարարեց, որ ինքն է հանդիսանում Yeezy-ի գոյություն ունեցող արտադրանքի, ինչպես նաև գործընկերության շրջանակներում նախկին և նոր գույների դիզայնի բոլոր իրավունքների «միակ սեփականատերը»:
Forbes-ը հայտնել է, որ երբ Ye-ի համագործակցությունը Adidas-ի հետ առաջին անգամ կազմավորվեց, նրա դիզայներական Yeezy ընկերությունը ստացավ15% հոնորար մեծածախ եկամուտից:
Bloomberg-ը հայտնել է, որ Yeezy բիզնեսը 2020 թվականին Adidas-ի գործարքից ստացել է $191 միլիոն ռոյալթի ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում