Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների երկնիշ գնաճ` Գյումրիում. Մայիսը`թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2025թ․ մայիսին 2024թ․մայիսի համեմատ գնաճը հաստատվել է 4․3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․3%  մակարդակում։ Այս մասին են վկայում ՀՀ ՎԿ տվյալները։

Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․

2025թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 6․4%, Արտաշատում՝ 5․4%, և Իջևանում՝ 4․8%։

2025թ․ մայիսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Գյումրիում՝ 1․2%, Վանաձորում և Աշտարակում՝ 0․9%, և Արտաշատում՝ 0․8%։ 

Ուսումնասիրենք գնաճը 2025թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նաև հետևյալ ոլորտների մասով․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7․4%֊ով, իսկ ամենաբարձր գնաճը հաստատվել է Գյումրիում՝ 12%, Վանաձորում՝ 8․3%, Արտաշատում՝ 8․1%, Երևանում և Հրազդանում՝ 7․3%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների շուկայում գնաճը կազմել է 5․8%։ Տվյալ ապրանքատեսակների մասով ամենաբարձր գնաճը նկատվել է Վաղարշապատում՝ 11․6%-ով։

Տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 4․2%, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 5․3%։

Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 3․4% մակարդակում։  Առողջապահության համակարգում ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 9․0%, Գավառում՝ 7%, և Իջևանում՝ 6․8%։

Անդրադառնանք ռեստորանների և հյուրանոցների ոլորտին. այստեղ գնաճը կազմել է 2․4%, իսկ ամենաբարձր գնաճը նկատվել է Գյումրիում՝ 3․8%, և Կապանում՝ 3․6%։

Գների որևէ փոփոխություն չի դիտվել Աշտարակում։ Ամենախոր գնանկումը նկատվել է Արտաշատում՝ 0․6%-ով։

Հագուստի և կոշիկի շուկայում գնանկումը կազմել է -1․5%։ Այս արտադրատեսակների գներում ամենախոր անկումը դիտվել է Եղեգնաձորում՝ 4․9%-ով , իսկ ամենամեծ աճը՝ 3․4%, Աշտարակում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով