Ինչպե՞ս է իրականացվելու տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ֆինանսավորումը. կառավարությունը  հաստատեց

1 Min Read

Կառավարությունը հաստատել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։

Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։

Ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին և կնքեն պայմանագիր:

Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%։

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով