Ֆրանսիան պատրաստվում է սահմանափակել սոցիալական ցանցերը երեխաների համար

1 Min Read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից, եթե Եվրամիությունը նմանատիպ որոշում չընդունի։

Նա այս մասին ասել է France 2 հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Նոժան-սյուր-Մար քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ աշակերտը դանակով հարձակվել է դպրոցի աշխատակցի վրա։

Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի մի քանի ամսվա ընթացքում։

«Հակառակ դեպքում մենք դա կանենք Ֆրանսիայում։ Մենք չենք կարող սպասել», — ընդգծել է նախագահը։

Հարձակումը տեղի է ունեցել հունիսի 10-ի առավոտյան Նոժան-սյուր-Մարում։ 14-ամյա աշակերտը դանակով հարձակվել է ուսումնական հաստատության աշխատակցի վրա դպրոցի մուտքի մոտ պայուսակի ստուգման ժամանակ։ Կինը մահացել է ստացած վնասվածքներից մի քանի ժամ անց։ Դեռահասը բռնվել է դեպքի վայրում գտնվող ոստիկանների կողմից։ Ոստիկաններից մեկը ստացել է թեթև դանակահարություն։ Հարձակման դրդապատճառները չեն հաղորդվում։

Ավելի վաղ՝ 2024 թվականի հոկտեմբերին, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել էր 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը սահմանափակելու ծրագրերի մասին։ Նա նշել է, որ այդ միջոցառումը «դժվարին պայքար» կլինի, սակայն «երեխաները պետք է պաշտպանված լինեն սոցիալական ցանցերում վնասակար բովանդակությունից»։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով