Ինդոնեզիան ստորագրել է 10 միլիարդ դոլարի արժողությամբ գործարք՝ 48 թուրքական Kaan կործանիչ գնելու համար:
Այս կարևորագույն համաձայնագիրը ներառում է Ինդոնեզիայի հետ համատեղ արտադրություն և նշանավորում է Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ ռազմական արտահանման գործարքը:
Պայմանագիրը ստորագրվել է Ջակարտայում անցկացվող Indo Defence 2025 ցուցահանդեսում, որին մասնակցել են թուրքական պաշտպանական ընկերություններ։
Գործարքը կտևի 10 տարի և ներառում է Kaan ինքնաթիռի որոշ բաղադրիչների համատեղ արտադրությունը Ինդոնեզիայում։
Ադրբեջանը անցյալ տարի հայտարարեց, որ կմասնակցի նախագծին, մինչդեռ հունվարին հրապարակված հաղորդագրությունները ցույց էին տալիս, որ Սաուդյան Արաբիան հետաքրքրված է գործընկեր դառնալով, չնայած դա դեռևս չի իրականացվել։
Մասնագետները նշում են, որ Kaan-ը ունի վեցերորդ սերնդի որոշ հնարավորություններ, ինչպիսիք են արհեստական բանականության ինտեգրումը և անօդաչու թռչող սարքերի թիմային աշխատանքը։
Թուրքիան հինգերորդ սերնդի ինքնաթիռ է մշակում 2010 թվականից, սակայն նախագիծը արագացավ այն բանից հետո, երբ 2019 թվականին ԱՄՆ-ն Անկարային հեռացրեց F-35 ծրագրից՝ ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգը գնելու պատճառով։
Kaan-ը իր առաջին թռիչքը կատարեց 2024 թվականի փետրվարին՝ ժամանակավորապես օգտագործելով երկու General Electric F110-GE-129 շարժիչներ, որոնք նույնն են, ինչ թուրքական F-16-ներում։
Kaan նախագիծը ղեկավարող Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը աշխատում է ինքնաթիռի համար տեղական արտադրության շարժիչի վրա։
Ընկերությունը նպատակ ունի առաջին ինքնաթիռը Թուրքիայի ռազմաօդային ուժերին մատակարարել մինչև 2028 թվականի վերջը, չնայած որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ դա կարող է հետաձգվել մինչև 2030 թվականը։
Առաջին 10 Kann Block-1 կործանիչները նախատեսված է մատակարարել Թուրքիայի ռազմաօդային ուժերին 2030-2033 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում