Թումանյանի հանճարը՝ մեծագույն գաղափարները պարզ ներկայացնելու մեջ էր։ Նա դարձավ հայ մտքի խտացում՝ իրապես արժանի լինելով “Ամենայն հայոց բանաստեղծ” կոչմանը։
Ձեզ ենք ներկայացնում 10 հաջողակ միտք Հովհաննես Թումանյանից։
Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել:
Տեսնել ու նկատել միևնույն բանը չի, ինչպես որ լսել ու հասկանալ միևնույն բանը չի, և էդ պատճառով էլ շատ բան ենք լսում, բայց քիչ ենք հասկանում:
Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։
Երջանկության հասնելու համար հարկավոր է կամենալ, ցանկություն ունենալ, կամք պիտի լինի դրա համար:
Մենակ տաղանդն ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ:
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի:
Հոգու ուժ պետք է ունենալ զենքի ուժին չդիմելու համար:
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում