Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մնում է վրացական իշխանությունների գլխավոր նպատակը, և այս ճանապարհին կարևոր քայլ է Թբիլիսիի հարաբերությունների վերականգնումը Բրյուսելի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեր խնդիրը ակնհայտ և հստակ է։ Մեր վերջնական նպատակը Վրաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը առավելագույնս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, և, իհարկե, կարևոր է նաև այստեղ մեր հարաբերությունների վերականգնումը», — ասել է Կոբախիձեն։
Վրացական իշխանությունները ջանք չեն խնայի, և մնացած ամեն ինչ, ըստ վարչապետի, կախված կլինի եվրոպական կառույցների մոտեցումից։
Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընդդիմության ջանքերն ուղղված են ճիշտ հակառակին. նրանք ձգտում են կանխել հարաբերությունների վերականգնումը։ Վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության գործողությունները տարիների ընթացքում եղել են նպատակային դիվերսիաների բնույթի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում