ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է դեֆոլտի ենթարկվել իր պետական պարտքի հարցում արդեն ամռան երկրորդ կեսին: Ներկայացուցիչների պալատի եկամուտների և ծախսերի կոմիտեում լսումների ժամանակ նախարարին հարցրել են, թե երբ ԱՄՆ-ն կսպառի իր պարտքի մարման համար անհրաժեշտ գումարը, որը գերազանցում է 36.9 տրիլիոն դոլարը:
«Ամռան կեսերից մինչև վերջ», — պատասխանել է Բեսենթը՝ ընդգծելով, որ չի կարող նշել որևէ կոնկրետ ամիս՝ «շարժվող նպատակի» պատճառով:
Ավելի վաղ նա ասել էր, որ դա տեղի կունենա մինչև օգոստոս, եթե ԱՄՆ Կոնգրեսը չբարձրացնի պարտքի առաստաղը:
Բեսենթը նաև մեղադրել է Ջո Բայդենի վարչակազմին ընթացիկ ֆինանսական տարում (որը ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ին) անսովոր մեծ բյուջետային դեֆիցիտ ունենալու մեջ.
«Մենք տեսնում ենք ծախսերի պայթյունավտանգ աճ: … Մենք երբեք չենք տեսել ՀՆԱ-ի այսքան մեծ դեֆիցիտ»:
Նա գնահատում է, որ այն կկազմի ՀՆԱ-ի 6.5%-ից մինչև 6.7%-ը: Սա կլինի երրորդ տարին անընդմեջ, որ երկրի բյուջետային դեֆիցիտը գերազանցել է ՀՆԱ-ի 6%-ը:
Մարտի վերջին Կոնգրեսի բյուջետային գրասենյակը կանխատեսեց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կհայտարարի դեֆոլտի մասին մինչև օգոստոս կամ սեպտեմբեր, եթե պարտքի առաստաղը չբարձրացվի:
Պարտքի առաստաղը չափման միավոր է, որը ցույց է տալիս, թե որքան կարող է գանձապետարանը վարկ վերցնել դաշնային կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Գրասենյակը գնահատում է, որ ազգային պարտքը կարող է գերազանցել 50 տրիլիոն դոլարը 2034 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում