Եվրամիությունը նախատեսում է Ռուսաստանի հետ առևտրով զբաղվող չինական բանկերը ներառել պատժամիջոցների ցուցակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերին, որն ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանին սահմանակից չինական նահանգներում գործող երկու տարածաշրջանային բանկեր նախատեսվում է ներառել «սև ցուցակներում»։
Հենց տարածաշրջանային բանկերն էին դարձել Ռուսաստանի և Չինաստանի միջև վճարումների հիմնական ուղին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցյալ տարվա վերջին խստացրեց ֆինանսական պատժամիջոցների ռեժիմը և սպառնաց երկրորդական միջոցներ կիրառել Ռուսաստանի հետ գործարքներ կատարող ցանկացած վարկային հաստատության նկատմամբ։
Բլումբերգը, հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթին, վճարումներ կատարելուց և արտահանման ֆինանսավորում տրամադրելուց բացի, նրանք նաև մատուցել են կրիպտո ծառայություններ, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում այս բանկերը կկտրվեն Եվրամիության ֆինանսական համակարգից։
Նախկինում հաղորդվել էր, որ ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառել ավելի քան 30 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Եվս 22 ռուսական բանկ կանջատվի SWIFT համակարգից, «ստվերային նավատորմի» 77 տանկեր կներառվեն «սև ցուցակներում»։ Եվրահանձնաժողովը նաև առաջարկում է արգելք դնել «Հյուսիսային հոսք» գազատարի վերագործարկման վրա և իջեցնել ռուսական նավթի «գնի առաստաղը»՝ մեկ բարելի համար 60 դոլարից մինչև 45 դոլար։
Հաջորդ պատժամիջոցների փաթեթը, ամենայն հավանականությամբ, կընդունվի հաջորդ շաբաթ, չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում