Մայիս ամսին Ռուսաստանի խոշորագույն մարկետփլեյսներում կտրուկ աճել են Լաբուբու անսովոր խաղալիքների և բանալու կախիչների վաճառքները, պարզել են Moneyplace վերլուծաբանները (պատկանում է «Контур» էկոհամակարգին), իսկ հետազոտության արդյունքներին ծանոթացել է «Lenta.ru»-ն։
Վերլուծաբանների տվյալներով՝ 2025 թվականի սկզբին Լաբուբու խաղալիքները գրեթե չէին պահանջվում մարկետփլեյսներում։ Առաջին վաճառքները սկսվել են ապրիլին, իսկ մայիսին պահանջարկը կտրուկ աճել է։ Այդ ամսվա ընթացքում ռուսաստանցիները Լաբուբու խաղալիքների վրա երկու խոշորագույն մարկետփլեյսներում ընդհանուր առմամբ ծախսել են 2 056 832 ռուբլի։
Մեկ հարթակում վաճառքի պիկային օրը եղել է մայիսի 20-ը, երբ օգտատերերը գնել են 128 խաղալիք և բանալու կախիչ՝ ծախսելով 270 462 ռուբլի։
Ավելի վաղ Ռուսաստանի երիտասարդության գործերով դաշնային գործակալության ղեկավար Գրիգորի Գուրովը առաջարկել էր Լաբուբուն փոխարինել ռուսական մուլտհերոսներով բրիլոկներով։
«Առաջարկում եմ բոլոր նորաձևության հտևորդներին հանել Լաբուբուն պայուսակներից և վերադարձնել մեր Չեբուրաշկային — թող բարին միշտ լինի թրենդում», — նշել էր նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում