«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ

2 Min Read

ԱրարատԲանկը, կարևորելով ֆինանսական գրագիտությունը, ՀԱՀ ֆինանսների դասախոս Արա Չալաբյանի հետ համագործակցությամբ` փոդքասթի շրջանակներում մեկնարկել է տեսանյութերի շարք։

«Վարկե՞ր են վերցնում ձեր անունից․ սովորեք պաշտպանվել» թեմայով առաջին փոդքասթում քննարկվում է, թե ինչպես են շատերը դառնում ֆինանսական խարդախությունների թիրախ՝ սկսած օնլայն վարկերից մինչև կասկածելի գործարքներ։

Շարքի առաջին տեսանյութն արդեն հասանելի է հետևյալ հղումով։

Հաղորդումն առաջիկայում անդրադառնալու է «Հեռախոսային և առցանց խարդախություններից խուսափելը», «Խելացի վարկավորում. Սպառողական վարկերի ծուղակից խուսափելը» և այլ կարևոր թեմաների։

Հատկապես երիտասարդ սերնդի ֆինանսապես գրագետ լինելը մշտապես կարևորվել է բանկի կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում կյանքի կոչելով ծրագրեր ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ ոլորտի կառույցների համագործակցությամբ։

ԱրարատԲանկը «Հզոր Միտք» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացրել է ֆինանսական գրագիտության դասընթացներ Ուսանողի տան սաների համար։ Դասընթացները մեկնարկել էին «Բիզնեսը զրոյից» թեմայով, որին մասնակցել են նաև ուսանողներ մարզերից նաև առցանց տարբերակով։

Բանկը պարբերաբար միացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ մեկնարկած «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրին՝ ակտիվ մասնակցություն ունենալով նաև ՀԲՄ-ի և Տնտեսական լրագրողների ակումբի կողմից համատեղ կազմակերպված լրագրողական երկամսյա սեմինարների, «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով մրցույթի աշխատանքներին։

Վերջերս ԱրարատԲանկի աջակցությամբ հաջողությամբ ավարտվեցին Oogvay սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակներում առցանց դասընթացները, որին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Պատանիների առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխում են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ, ավելի գրագետ։

ԱրարատԲանկը, նախաձեռնելով ֆինանսական գրագիտության վերաբերյալ նոր տեղեկատվական արշավ «Պարզից  պարզ» փոդքաստի շրջանակներում, վստահ է, որ համագործակցության միջոցով մեր հանրությունը կունենա ֆինանսական խարդախություններից առավել պաշտպանված և կայուն ապագա ունեցող անդամներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից


Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով