Ռուսաստանի ԿԲ-ն նախազգուշացնում է առցանց խաղատների միջոցով կատարվող փոխանցումների ռիսկերի մասին

1 Min Read

Ռուսաստանի Կենտրոնական բանկի Telegram-ալիքում հրապարակվել է նախազգուշացում այն սխեմաների վերաբերյալ, որոնց միջոցով օգտատերերը կարող են ներգրավվել հանցավոր գործունեության մեջ, այդ թվում՝ կրիպտոարժույթի փոխանակման կամ առցանց խաղատներից գումարների դուրսբերման ժամանակ։

ԿԲ-ն նշում է, որ նման սխեմաների կազմակերպիչները քողարկում են անօրինական գործարքները՝ անմիջապես կապ հաստատելով փոխանցումների մասնակիցների միջև։ Արդյունքում սովորական քաղաքացիները կարող են չգիտակցելով փոխանցել միջոցներ, որոնք կապված են հանցավոր գործունեության ֆինանսավորման հետ։

Օրինակ է բերվում մի իրավիճակ, երբ մարդը կրիպտոարժույթ է գնում «ոչ լեգալ փոխանակիչի միջոցով»։

Հաշվարկների կազմակերպիչը գտնում է նման չափով հայտեր ներկայացրած վաճառողներ, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչության կամ այլ հանցավոր գործունեության ֆինանսավորման հետ՝ նման գործունեությունը հաճախ ֆինանսավորվում է հենց կրիպտով։ Այնուհետև կրիպտոօբմեննիկը առաջարկում է գնորդին ֆիատային գումարը ուղարկել վաճառողի քարտին, ինչի հետևանքով քաղաքացու գործողությունները կարող են համարվել հանցավոր գործունեության ֆինանսավորում։

Նմանատիպ սխեմաներ կիրառվում են նաև առցանց խաղատների դեպքում, երբ խաղացողին գումար են փոխանցում ոչ թե խաղատունը, այլ, օրինակ, արգելված նյութերի գնորդները։

ԿԲ-ն ընդգծում է, որ նման սխեմաներում մասնակցությունը կարող է բերել ոչ միայն համբավային և ֆինանսական ռիսկեր, այլև հանգեցնել հաշիվների արգելափակման և իրավական խնդիրների։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով