Ֆարմացևտիկ «Պրոմոմեդ» ընկերության հիմնադիր և խոշորագույն բաժնետեր Պյոտր Բելուի կապիտալը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Նա դարձել է հինգերորդ ռուս միլիարդատերը, ով իր կարողությունը կուտակել է դեղերի արտադրության ոլորտում, գրում է Forbes-ը։
Բելուի հարստության հիմքը կազմում է «Պրոմոմեդ» ԲԲԸ-ի մոտ 88% բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ Պարբերականի գնահատմամբ՝ երկուշաբթի, հունիսի 9-ին, Մոսկվայի բորսայի երեկոյան առևտրի ժամանակ «Պրոմոմեդ»-ի մեկ բաժնետոմսի գինը հասել է 420,85 ռուբլու։ Այսպիսով, Բելուին պատկանող փաթեթի արժեքը կազմել է 78,4 միլիարդ ռուբլի։
Forbes-ը հիշեցրել է, որ մինչ այժմ դեղագործության ոլորտում միլիարդատեր են դարձել «Օգմենտ Ինվեստմենթս» հոլդինգի համահիմնադիրներ Վիկտոր Խարիտոնինը և Եգոր Կուլկովը, ովքեր բաժնետոմսեր ունեն «Ֆարմստանդարտ», «Օտիսիղարմ», «Բիոկադ» և «Գեներիում» արտադրող ընկերություններում, ինչպես նաև «Ռ-ֆարմ» ընկերության հիմնադիր Ալեքսեյ Ռեպիկը և «Ֆարմասինթեզ» ընկերության հիմնադիր Վիկրամ Պունիան։ Բացի այդ, միլիարդատեր են դեղագործական դիստրիբյուտորներ հանդիսացող ընկերությունների սեփականատերերը՝ «Պրոտեկ» խմբի Վադիմ Յակունինը և ՖԿ «Պուլս» ընկերության Էդուարդ Նետիլկոն։
Պյոտր Բելին ծնվել է 1972 թվականին։ Բիզնեսմենը ավարտել է Մոսկվայի պետական բժշկական և ստոմատոլոգիական համալսարանը։ 2005 թվականին նա հիմնել է «Պրոմոմեդ» ընկերությունը։ Ընկերության կազմում ընդգրկված են R&D կենտրոն և «Բիոխիմիկ» գործարանը։ «Պրոմոմեդ»-ը զարգացնում է դիվերսիֆիկացված պորտֆել՝ ներառելով ավելի քան 350 դեղամիջոց՝ դեղագործական շուկայի լավագույն 10 հատվածներում։ 2024 թվականի հուլիսին ընկերությունը իրականացրել է IPO Մոսկվայի բորսայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում