Ե՞րբ ԱՄՆ-ը կլուծարի USAID-ի արտասահմանյան ներկայացուցչությունները. Guardian

1 Min Read

ԱՄՆ իշխանությունները նախատեսում են մինչև սեպտեմբերի 30-ը լուծարել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան ներկայացուցչությունները և վերահսկողությունն այդ ծրագրերի նկատմամբ ամբողջությամբ փոխանցել Պետդեպարտամենտին, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով ներքին փաստաթղթի:

«Guardian-ի ստացած Պետդեպարտամենտի հեռագրում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգել է լուծարել գործակալության ամբողջ միջազգային անձնակազմը՝ արտաքին օգնության ծրագրերի վերահսկողությունը փոխանցելով անմիջապես Պետդեպարտամենտին», — նշում է պարբերականը:

Ակնկալվում է, որ այս գործընթացը կավարտվի սեպտեմբերի 30-ին և կազդի USAID-ի ամբողջ աշխարհում գտնվող հարյուրավոր աշխատակիցների վրա՝ այդ թվում դիվանագիտական ծառայության աշխատողների, ենթակապալառուների և տեղական անձնակազմի՝ ավելի քան 100 երկրներում:

2024թ. փետրվարի 24-ին USAID-ը պաշտոնապես հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկսել է անձնակազմի մասշտաբային կրճատումներ, ինչը կարող է հազարավոր աշխատակիցների կորցնել աշխատանքը։ Նրանց համար, ովքեր աշխատում են արտասահմանում, գործակալությունը նախատեսում է կազմակերպել ամբողջությամբ ֆինանսավորվող վերադարձի թռիչքներ։ Մինչ իրենց երկրներ վերադառնալը, կրճատված աշխատակիցները կկարողանան օգտվել գործակալության համակարգերից, ռեսուրսներից և դիվանագիտական ալիքներից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով