Պայթյուն Ճամբարակում. նախնական տվյալներով կա 3 զոհ. փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները

1 Min Read

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին:

ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը տեղում հետևում է այդ աշխատանքներին:

«Չենք պնդում, որ փլատակներում էլի մարդիկ կան, կապ հաստատել չի հաջողվում»,- նշել են ՆԳՆ-ից:

Այդուհանդերձ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ:

Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով