Տարեսկզբից Թուրքիա է այցելել ավելի քան 3,8 մլն ռուս զբոսաշրջիկ

1 Min Read

Ռուսական զբոսաշրջային հոսքը Թուրքիա 2022 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 12%-ով՝ հասելով 3,86 մլն զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)՝ հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներին։

Թուրքիա զբոսաշրջիկների հոսքով առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան (4,5 մլն զբոսաշրջիկ, + 99,6%՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ):

Ռուսաստանը երկրորդն է՝ 3,86 մլն զբոսաշրջիկով։ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երբ ռուսական ավիաընկերությունները առանց սահմանափակումների թռչում էին Թուրքիա, ռուսական զբոսաշրջային հոսքը ցույց տվեց գրեթե 12% աճ։

2022 թվականի հունվար-սեպտեմբերին դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով երրորդ տեղը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունը։

Ընդհանուր առմամբ, այս ընթացքում երկիր է այցելել ավելի քան 34,8 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերին դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքով Ռուսաստանը 861 հազար զբոսաշրջիկի ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել։

 

Կիսվեք այս հոդվածով