ՀՀ առևտրային բանկերի առանցքային ցուցանիշները 2025թ․ մարտ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Բանկային համակարգը կարողանում է գերազանց կերպով հարմարվել  Հայաստանում և տարածաշրջանում առկա իրողություններին՝ շարունակելով պահպանել գործունեության կայուն տեմպերը։ 


Աջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր հարմարավետ մասնաճյուղը


Ուսումնասիրենք ՀՀ-ում գործող առևտրային բանկերի հաշվեկշռային և գործունեությանը վերաբերող առանցքային ցուցանիշների մակարդակները 2025թ․ մարտի վերջի դրությամբ․

2025թ․ մարտի վերջի դրությամբ ՀՀ-ում շարունակում է գործել 18 առևտրային բանկ, որոնք ունեն 541 մասնաճյուղեր։

Վիճակագրությունը փաստում է, որ 2025թ․ մարտի վերջին 2024թ․ մարտի վերջի համեմատ առևտրային բանկերի թվաքանակում փոփոխություն չի դիտվել, իսկ մասնաճյուղերի թվաքանակն ավելացել է 14 միավորով։

2025թ․ մարտի վերջի դրությամբ շահույթով աշխատող առևտրային բանկերի ընդհանուր շահույթի ծավալները կազմել են ֏94 մլրդ` համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 12%-ով։

2025թ․ մարտի վերջի դրությամբ վնասով աշխատող 1 բանկ է առկա։ Նույն պատկերն է եղել նաև 2024թ․ մարտի վերջին։ Վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը կազմել է ֏ 22 մլրդ։

Վերադառնալով հաշվեկշռային ցուցանիշներին՝ նկատենք, որ 2025թ․ մարտի վերջի դրությամբ առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ ֏11 տրլն։ Վերջինս 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է մոտ 20%-ով։

Պարտավորությունների ծավալները կազմել են շուրջ ֏9.48 տրլն։ Վերջինս 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է 19%-ով։

Բանկերի կանոնադրական հիմնադրամի ընդհանուր ծավալները 2025թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է ֏ 1․79 տրլն. 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է 12%-ով։

Բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները կազմել են ֏568 մլրդ, որը 2024թ․ մարտի վերջի համեմատ աճել է 12%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով