Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում» են հայտնվել հայկական ավիափոխադրողներ. Վահե Դավթյան

1 Min Read
Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն «սև ցուցակի» թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:
Այսպիսով, 2020 թ.֊ից ի վեր Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի և «երրորդ աշխարհի» մի շարք այլ պետությունների հետ միասին։
Այս իրավիճակը ցույց է տալիս եվրաինտեգրման վերաբերյալ Երևանի պաշտոնական հռետորաբանության և պետական ​​կառավարման իրական ցուցանիշների միջև հսկայական ինստիտուցիոնալ տարբերությունը:
ԵՄ ձևակերպումը շատ կոնկրետ է. «թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողություն»:
Հայկական ավիացիայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին մնում է ԵՄ նորմերի հետ իրական ներդաշնակեցման կարևորագույն ինդիկատոր:
Այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը եվրաինտեգրումը հայտարարում է որպես քաղաքակրթական ընտրություն, Բրյուսելից եկող նման ազդանշանները պետք է ընկալվեն ոչ թե որպես տեխնիկական դիտողություն, այլ որպես համակարգային նախազգուշացում:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով