ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է վաճառել կամ նվիրել իր կարմիր Tesla էլեկտրական մեքենան։
Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Ամերիկացի առաջնորդը մեքենան գնել է 2025 թվականի սկզբին՝ Իլոն Մասկի ընկերությանը աջակցելու համար։ Թրամփի և Մասկի միջև տարաձայնությունների ֆոնին հայտնվել են լուրեր նախագահի կողմից էլեկտրական մեքենայից ազատվելու մտադրության մասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում