Ռուսաստանը հրաժարվել է թուրքական լոլիկներից

1 Min Read

Ռուսաստանը թույլ չի տվել Տուապսեի ծովային նավահանգստով Թուրքիայից ներմուծել լոլիկի 20,4 տոննա խմբաքանակ, հաղորդում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Գործակալության տվյալներով՝ հունիսի 4-ին, բուսասանիտարական ստուգման ժամանակ, «Ռոսսելխոզնադզորի» Հարավային միջտարածաշրջանային գրասենյակի մասնագետները լոլիկի խմբաքանակում հայտնաբերել են կարանտինային վնասատու՝ հարավամերիկյան լոլիկի ցեց (Tuta absoluta):

«Կենդանի նմուշների առկայությունը հաստատել է Նովոռոսիյսկի համառուսաստանյան բույսերի կարանտինային կենտրոնի մասնաճյուղը: Քանի որ վնասատուն սպառնալիք է ներկայացնում ռուսական գյուղատնտեսության համար, արգելվել է արտադրանքի ներմուծումը երկիր: Որոշում է կայացվել դրանք ոչնչացնել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ցեցի տարածումը կանխելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով