Թրամփը չի պլանավորում խոսել Մասկի հետ

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում չի պլանավորում խոսել Էլոն Մասկի հետ։

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

Հարցին, թե արդյոք պետության ղեկավարը խոսել է գործարարի հետ նրանց հրապարակային վեճից հետո, Լիվիտը բացասական պատասխան տվեց։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նախագահը մտադիր է դա անել», — ասաց նա՝ մեկնաբանելով հաջորդ շաբաթ Մասկի հետ խոսելու հնարավորությունը։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ հունիսի 6-ին Թրամփի և Մասկի ներկայացուցիչները հեռախոսազրույց են ունեցել։ Դրանից հետո նրանց միջև կոշտ հայտարարությունների փոխանակումը սոցիալական ցանցերում դադարեց։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով