1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

1 Min Read

2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:

🔸Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։

🔸Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Մանրամասների համար՝ անցնել հղումով։

Կիսվեք այս հոդվածով