Թրամփը Բալկաններին խնդրում է ընդունել միգրանտներին

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Սերբիային և այլ բալկանյան երկրներին ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին ընդունելու առաջարկով, հաղորդում է Bloomberg-ը: Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային բյուրոյին հանձնարարվել է առաջ մղել այս գաղափարը: Bloomberg-ը նշում է, որ պարզ չէ, թե արդյոք ամերիկյան իշխանությունները կարողացել են համաձայնության գալ արտաքսված միգրանտներին ընդունելու հարցում բալկանյան երկրների հետ բանակցությունների ընթացքում:

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից: Պետդեպարտամենտը և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել լրագրողների հարցումներին:

WP-ի տվյալներով՝ Թրամփի նախագահության առաջին տարում ԱՄՆ իշխանությունները մտադիր են արտաքսել մեկ միլիոն միգրանտ: Մի քանի ամիս շարունակ ԱՄՆ-ն փնտրում էր երկրներ, որոնք պատրաստ են ընդունել արտաքսված միգրանտներին: Համապատասխան բանակցություններ են ընթանում Աֆրիկայի, Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Մոլդովայի և Կոսովոյի հետ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Բալկանյան թերակղզու երկրներն արդեն ընդունում են այլ երկրներից արտաքսված միգրանտներին: Ալբանիան և Իտալիան ստորագրել են նման համաձայնագիր, գրում է Bloomberg-ը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով