Ավտոմեքենաներով բեռնված նավը՝ Morning Midas, դուրս էր եկել Մայիսի 26-ին Չինաստանից և ուղղվում էր Մեքսիկա։ Հրդեհը սկսվել է այն պահին, երբ նավը գտնվել է Ալյասկայի ափերի մոտ։ Նավի վրա գտնվում էր նաև 800 էլեկտրամեքենա, և հրդեհը սկսվել է հենց այդ մեքենաների պարունակող տախտակամածում։ Այդպիսի մեքենաների օգտագործած լիթիում-իոնային մարտկոցների մարումր շատ բարդ գործընթաց է։
Հունիսի 4-ի երեկոյան նավի վրա գտնվող 22 հոգանոց անձնակազմը լքել է նավը, քանի որ չեն կարողացել վերահսկել հրդեհը, հայտնում է ABC-ն։ Հրդեհը մարելու համար ներգրավվել է քարշակ նավ։
Թե կոնկրետ ինչ մեքենաներ է տեղափոխել նավը, այս պահին անհայտ է։
Morning Midas-ը, որը կառուցվել է 2006 թվականին, կարող է տեղափոխել մինչև 6,000 ավտոմեքենա։ Նավը պատկանում է Hawthorn Navigation Inc. ընկերությանը, իսկ շահագործվում է Zodiac Maritime ընկերության կողմից։