Ըստ Bloomberg-ի՝ Չինաստանի արտահանումը 2025 թ․ մայիսին աճել է գրեթե 5 %՝ հասնելով 316 միլիարդ դոլարի, սակայն այս ցուցանիշը զիջում է վերլուծաբանների կանխատեսած 6 % աճին։
Ըստ գործակալության հաշվարկների՝ Չինաստանից ԱՄՆ արտահանումը կրճատվել է 34,4 %, ինչը ամենախոշոր անկումն է 2020 թ․ փետրվարից ի վեր, երբ Չինաստանի տնտեսությունը կանգ առավ համավարակի առաջին ալիքի պատճառով։ Սա տեղի է ունեցել նույնիսկ այն դեպքում, երբ մայիսի 12-ին կնքված համաձայնագրով որոշ չինական ապրանքներ ժամանակավորապես ազատվել են մինչև 145 % սակագնի հարկումից։
Bloomberg-ը նշում է, որ չնայած այլ երկրներ արտահանման 11 % աճին, հենց ԱՄՆ արտահանման կտրուկ նվազումն է ամբողջությամբ վերացրեց ընդհանուր դրական դինամիկան։
Համաշխարհային առևտրի ռիսկերն ավելանում են, և եթե դրանք իրականություն դառնան, 2025-ի երկրորդ կիսամյակում Չինաստանի աճը կարող է դանդաղել։ Սպասվում է, որ հաջորդ եռամսյակում տնտեսական աճը կընկնի մինչև 4 %, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022-ի վերջից ի վեր, երբ COVID-ի տարածումը դանդաղեցրեց աճը մինչև 3 %։
ԱՄՆ-ն սպառնում է հուլիսից բարձրացնել մաքսային սակագները բազմաթիվ երկրների համար, իսկ Չինաստանի համար՝ օգոստոսից։ Սա կարող է նվազեցնել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ երկրների կողմից չինական ապրանքների պահանջարկը։
Bloomberg-ի վերլուծությամբ՝ նույնիսկ եթե Չինաստանը և այլ երկրներ կարողանան պայմանավորվածություն ձեռք բերել Թրամփի վարչակազմի հետ, պահանջարկը կարող է նվազել, քանի որ ընկերությունները կդադարեցնեն տուրքերը շրջանցելու նպատակով իրականացվող մեծածավալ գնումները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում