Ֆրանսիական The Blockchain Group ընկերությունը հայտարարեց բաժնետոմսերի թողարկման ծրագրի մեկնարկի մասին՝ 300 մլն եվրոյի (342,5 մլն ԱՄՆ դոլար) շրջանակում, որպեսզի այդ միջոցներով ձեռք բերի բիթքոյն։ Գործընկեր է հանդես գալիս ներդրումային ընկերություն TOBAM-ը՝ այն բաժնետերերից մեկը, որի բաժնետոմսերով ընկերությունը ցուցակված է Euronext Growth Paris բորսայում։
Ընկերությունն ընտրել է նույն ռազմավարությունը, ինչ Մայքլ Սեյլորի Strategy-ն. TOBAM-ը կարող է ամեն օր նախաձեռնել նոր բաժնետոմսերի թողարկում շուկայական գնով։ Ստացված միջոցները կուղղվեն բիթքոյնների գնմանն, որի մասին ընկերությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու։ Նախորդ շաբաթ The Blockchain Group-ն արդեն ձեռք էր բերել 624 BTC՝ 68,7 մլն դոլարով, հասցնելով ընդհանուր պաշարը 1 471 BTC-ի՝ մոտ 158 մլն դոլար արժողությամբ։
The Blockchain Group-ի բաժնետերերի թվում են Blockstream-ի ղեկավար Ադամ Բեք-ը և UTXO Management-ը, որը ղեկավարվում է Դեյվիդ Բեյլիի կողմից՝ Դոնալդ Թրամփի խորհրդականը՝ նրա ընտրարշավում կրիպտոարժույթների գծով։ Մայիսին Բեյլին մեկնարկել էր Nakamoto հոլդինգը, որն էլ նույնպես նպատակ ունի կուտակել բիթքոյնների ռեզերվ՝ ֆինանսավորում ներգրավելով արժեթղթերի թողարկման միջոցով։
The Block-ի տվյալներով՝ արդեն 144 հրապարակային ընկերություններ պլանավորում են կամ արդեն կիրառում են նման մոդել՝ բիթքոյններ կուտակելու համար, ներառյալ Դոնալդ Թրամփի մեդիա ընկերությունը՝ Trump Media and Technology Group։