Մարկ Ցուկերբերգի կարողությունը վերջին 13 ամսում նվազել է 100 միլիարդ դոլարով

1 Min Read

Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 11 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նրա Meta Platforms Inc.-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ գրանցեց հիասթափեցնող արդյունքներ։ Արդյունքում նրա ընդհանուր կարողությունը կրճատվեց ավելի քան 100 միլիարդ դոլարով՝ ընդամենը 13 ամսվա ընթացքում:

38ամյա Ցուկերբերգի կարողությունն այս պահին նվազել է մինչև 38,1 միլիարդ դոլար՝ 2021 թվականի սեպտեմբերին գրանցված 142 միլիարդ դոլարի փոխարեն: Ցուկերբերգն այժմ աշխարհի 23-րդ ամենահարուստ մարդն է։

Meta-ի շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 4,5%-ով` նշելով երկրորդ եռամսյակային անկումն անընդմեջ այն պարագայում, երբ ընկերությունը վաճառքի անկում չէր գրանցել մինչև 2022 թվականը:

Միևնույն ժամանակ, սոցիալական մեդիա հարթակը բախվում է աճող ծախսերի, քանի որ այն մեծացնում է մետավերսի ֆինանսավորումը: Meta-ի բաժնետոմսերը բացվել են հինգշաբթի օրը Նյու Յորքում՝ 25% անկումով։ Բաժնետոմսի արժեքն այժմ կազմում է շուրջ 100 դոլար՝ ամենացածրը 2016 թվականին գրանցված ամենաբարձր՝ 382 դոլարից ի վեր:

 

Կիսվեք այս հոդվածով