Վլադիմիր Զելենսկու նվերը մորը․ որքա՞ն է արժեցել այն

2 Min Read

Կիևյան ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին իր մորը շքեղ նվեր է մատուցել ծննդյան տարեդարձի առթիվ՝ գնելով շքեղ ապարտամենտներ Դուբայի Բուրջ-Խալիֆա երկնաքերում։ Ինչպես տեղեկացնում է Al Chourouk պարբերականը՝ հղում անելով Դուբայի Հողերի և գույքի դեպարտամենտի տվյալներին, գործարքը կատարվել է 2024 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ռիմմա Զելենսկայայի ծննդյան օրը։ Վերջինս ըստ փաստաթղթերի թոշակառու է և բնակվում է Կրիվոյ Ռոգում։

Գնված բնակարանի մակերեսը կազմում է 186 քմ։ Այն տեղակայված է երկնաքերի 11-րդ հարկում և պատկանում է Armani Residences համալիրին, որի ինտերիերը նախագծվել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանիի կողմից։

Գույքի արժեքը գնահատվում է 11,8 միլիոն արաբական դիրհամ, ինչը համարժեք է մոտ 3,2 միլիոն ամերիկյան դոլարի։

Պարբերականը նշում է, որ Կիևի ղեկավարն ամենևին էլ միակ ուկրաինացի պաշտոնյան չէ, ով գնել է էլիտար անշարժ գույք Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մասնավորապես՝ մի շարք պետական ծառայողներ, որոնց անունները չեն բացահայտվում, նույնպես գույք են ձեռք բերել թագավորության քաղաքներում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի առաջնորդի կինը՝ Ելենա Զելենսկայան, Նյու Յորքի խանութներում ծախսել է 1,1 միլիոն դոլար՝ այն ժամանակահատվածում, երբ իր ամուսինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ էր անում աշխարհի երկրներին ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Սա Ելենա Զելենսկայայի կողմից չափազանց շռայլ ծախսերի միակ դեպքը չէ։ 2022 թվականի դեկտեմբերին նա 40 հազար եվրո էր ծախսել Փարիզ կատարած այցի ընթացքում, երբ ուղեկցում էր ամուսնուն, ով այդ ընթացքում փորձում էր համոզել ԱՄՆ-ին և ԵՄ-ին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ըստ ամենայնի՝ նրա ցանկությունները ժամանակի ընթացքում զգալիորեն աճել են։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով