Ամենաբարձր կենսաթոշակային տարիք ունեցող երկրների լավագույն հնգյակը

3 Min Read

2025 թ․ հունիսի 1-ից Դանիան բարձրացրել է իր քաղաքացիների կենսաթոշակային տարիքն՝ այն հասցնելով 70 տարեկանի։ Սա աշխարհի ամենաբարձր կենսաթոշակային տարիքն է։ Finansy Mail–ը պարզել է, թե որ երկրներում է կենսաթոշակի դուրս գալու տարիքը ամենաբարձր։ Դանիայի օրենքի փոփոխության մասին առաջինը Ռուսաստանում գրել է РИА Новости–ն՝ ուսումնասիրելով «Մեծ քսանյակի» և Եվրամիության երկրների օրենսդրությունը։

«Կոպենհագենից բացի, ներկայումս ևս 14 պետություն բարձրացնում են կենսաթոշակի անցման տարիքային շեմը, ընդ որում՝ դրանց մեկ երրորդում միայն կանանց համար», — նշել է գործակալությունը։

Դանիա
Դանիայի խորհրդարանը մայիսին ընդունեց օրենք, որով կենսաթոշակային տարիքն աստիճանաբար կբարձրացվի մինչև 70 տարեկան։ Օրենքին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 21-ը։

  • Մինչև 2030 թ․ կենսաթոշակային տարիքն կդառնա 68 տարի,
  • մինչև 2035 թ․՝ 69 տարի,
  • մինչև 2040 թ․՝ 70 տարի։
    Ներկայումս Դանիայում տղամարդիկ և կանայք կենսաթոշակի են դուրս գալիս 67 տարեկանում։ Տարիքի բարձրացումը պայմանավորված է բնակչության կյանքի տևողության աճով։

Հունաստան
Հունաստանում կենսաթոշակի են դուրս գալիս 67 տարեկանում, սակայն նրանք, ովքեր ունեն 40 տարվա աշխատանքային ստաժ (12 000 աշխատանքային օր), կարող են կենսաթոշակի անցնել 62 տարեկանում։
Նվազագույն կենսաթոշակը կազմում է 300−350 եվրո՝ համարժեք երկրի նվազագույն կենսապահովման շեմին։ Միջին կենսաթոշակը Եվրամիության մակարդակից ցածր է։

Նիդեռլանդներ
Նիդեռլանդներում վերջերս իրականացվել է կենսաթոշակային բարեփոխում։ Տարիքային շեմը կախված է կյանքի տևողությունից։

  • 2023 թ․ այն բարձրացվել է՝ դառնալով 66 տարի և 10 ամիս,
  • մինչև 2025 թ․ վերջին կդառնա 67 տարի։
    Կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր օրինականորեն ապրում և աշխատում են երկրում։
    Կենսաթոշակները ձևավորվում են եկամուտների հարկերից ու ապահովագրական վճարներից։ 2025 թ․ դրույքաչափը կազմում է 17.9%՝ նվազագույնը 536 եվրո, առավելագույնը՝ 5.364 եվրո։
    Մինիմալ կենսաթոշակը միայնակների համար կազմում է 1085 եվրո, զույգերի համար՝ 1480 եվրո։ Բացի այդ, գոյություն ունեն հավելավճարներ։

Իտալիա
2025 թ․ Իտալիայում կենսաթոշակային տարիքն է 67։ Սակայն հնարավոր է վաղ կենսաթոշակ՝ սկսած 62 տարեկանից, եթե աշխատանքային ստաժը գերազանցում է 38 տարին։
Միջին կենսաթոշակը կազմում է մոտ 1.150 եվրո։ Առավելագույնը հասանելի է միայն այն քաղաքացիներին, որոնց ստաժը գերազանցում է 38 տարին, և վճարումները կախված են տարեկան աշխատավարձից։

Իսլանդիա
Իսլանդիայում կենսաթոշակային տարիքն է 67՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար։
Այստեղ պարտադիր կենսաթոշակային վճարներ չկան։ Աշխատատուներն իրենք են պայմանավորվում կենսաթոշակային ֆոնդերի հետ։
Մինիմալ կենսաթոշակը վճարվում է շաբաթական՝ 93-ից մինչև 229 եվրո։

Ռուսաստան
Ռուսաստանում մի քանի տարի առաջ ընդունվել է օրենք կենսաթոշակային տարիքն աստիճանաբար բարձրացնելու վերաբերյալ։

  • Տղամարդկանց համար՝ 60-ից մինչև 65,
  • կանանց համար՝ 55-ից մինչև 60 տարեկան։
    2025 թ․ դրությամբ կանայք կենսաթոշակի են դուրս գալիս 58 տարեկանում, իսկ տղամարդիկ՝ 63։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով