Թրամփը և Մասքը կոնֆլիկտից հետո միմյանց բարեմաղթանքներ են փոխանցել

1 Min Read

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը սոցիալական ցանց X-ում արձագանքել է տեսագրությանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում իրեն բարեմաղթանքներ է հղում։

«Նույնը քեզ», — կարճ պատասխանել է Մասքը։

Մինչ այդ Մասքի և Թրամփի միջև կոնֆլիկտ էր ծագել. գործարարը մեղադրել էր ԱՄՆ առաջնորդին այն բանի մեջ, որ նա հնարավոր է առնչություն ունի անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործին, որի առանցքում կանգնած էր արդեն մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնը։ Թրամփն իր հերթին Մասքին մեղադրել էր թմրանյութերի օգտագործման մեջ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով