Ռուսաստանցիներին զգուշացրել են QR կոդերի վտանգների մասին

1 Min Read

QR-կոդերի միջոցով խարդախները կարող են կանխիկ գումար հանել բանկոմատներից, ինչպես նաև փոխարինել դրանք խանութներում, գովազդային հայտարարություններում և ռեստորաններում։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ֆինանսների նախարարության ՆԻՖԻ-ի «Իմֆինանսներ.ռֆ» նախագծի փորձագետ, ԱՌԲ ֆինանսական գրագիտության բարձրացման կոմիտեի նախագահ Մաքսիմ Սեմովին։

Սեմովի խոսքով՝ խարդախները զանգահարում են բանկերի հաճախորդներին և «զգուշացնում», որ նրանց անունով վարկ է ձևակերպվել։ Վարկի կանխիկացումը կանխելու համար «պետք է» հաճախորդը մուտք գործի բանկի հավելված, ստեղծի QR-կոդ և ուղարկի դրա սքրինշոթը զանգահարողին։ Եթե քաղաքացին հավատում է և ուղարկում QR-կոդը, խարդախները դրա միջոցով կանխիկացնում են գումարը բանկոմատից։

Բացի այդ, խարդախները փոխարինում են ստատիկ QR-կոդերը խանութներում՝ այն դեպքերում, երբ դրանք չեն գեներացվում ամեն գործարքի ժամանակ, այլ նախապես տպված են լինում և փակցված են դրամարկղում։ Նման QR-կոդեր նաև օգտագործվում են ռեստորաններում՝ իբր որպես թեյավճարի հղում, կամ փակցվում են որպես գովազդ։ Դրանցով անցնելու դեպքում հաճախ սկսվում է գումարի դուրսբերում՝ առանց լրացուցիչ հաստատման։

«Գրանցվել են դեպքեր, երբ խարդախները փոխարինել են սկուտերների ու հեծանիվների վարձույթի QR-կոդերը։ Ընդհանրապես, այս մեթոդով խարդախության հնարավոր սցենարները, ցավոք, բազմաթիվ են», — եզրափակել է Սեմովը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով