Թրամփը մտադիր է վաճառել Tesla Model S-ը, որն ստացել էր ի աջակցություն Մասկին

1 Min Read

ԱՄՆ նախագահը նման որոշում է կայացրել, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Կարմիր էլեկտրական սեդանը Թրամփը գնել էր տարվա սկզբին՝ ի նշան աջակցության Իլոն Մասկին։ Սակայն, ինչպես պարզաբանել են թերթի զրուցակիցները, ներկայումս քաղաքական գործիչը ցանկանում է վաճառել այն՝ բիզնեսմեն Մասկի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Բռնկված հակասությունները սկսվել են սոցիալական ցանցերում տեղի ունեցած փոխադարձ կոշտ մեկնաբանություններից։
Մասկը կտրուկ քննադատել էր Սպիտակ տան ներկայացրած պետական ծախսերի մասին օրինագիծը և հայտարարել, թե առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի ընտրություններում։

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ Մասկը դադարել է բարեխիղճ կերպով կատարել իր պարտականությունները և սպառնացել է լուծարել նրա ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի՝ պետության հետ կնքած պայմանագրերը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով