«Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում Երևան քաղաքի վարչության մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, զուգահեռ իրականացվել են նաև ապացուցողական գործողություններ։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ամիսներ տևած համագործակցված ու հետևողական աշխատանքի արդյունքում ծանր հանցանքը բացահայտվեց։
Պարզվեց, որ բնակարանային գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ: Հունիսի 4-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում: