Ռուսական երկաթուղիների (ՌԴԵ) կայքը և բջջային հավելվածը ենթարկվել են DDoS հարձակման, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ընկերությանը։
Ներկայումս ընկերությունը փորձում է առավելագույն արագությամբ վերականգնել ծառայությունների աշխատանքը։
Չնայած հարձակմանը՝ ՌԴԵ կայարանների ու ուղևորային վագոնների տոմսարկղերն աշխատում են նորմալ ռեժիմով, և տոմսերի վաճառքը կատարվում է սովորական ձևով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում