2022 թվականի 9 ամիսների ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25 %-ով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ 56 %-ով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 %-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում