Որո՞նք են ռազմական ամենաարժեքավոր ընկերություններն աշխարհում. Թոփ 10. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Բոլոր երկրներում էլ կան շրջանակներ, որոնք ամեն կերպ փորձում են աջակցություն ցուցաբերել երկրի ռազմարդյունաբերության հսկաներին։ Այդ նպատակով ազդեցության գործակալների ջանքերի արդյունքում հնարավոր առճակատման ժամանակ հսկայական զենք ու զինամթերք է մատակարարվում հակամարտության բոլոր կողմերին։ Ներկայումս նման էպիկենտրոններից է Ուկրաինան։


Մասկը Թրամփի օրինագիծը անվանում է «զզվելի գարշելիություն»


Այս պատերազմներից ( և ոչ միայն) ռազմական արդյունաբերության հսկաները շարունակում են ընդլայնվել ու հզորանալ՝ զբաղեցնելով իրենց դիրքերը ռազմական արդյունաբերության  ամենաարժեքավոր ընկերությունների ցանկում․

Ռազմական ամենաարժեքավոր ընկերությունը 2025թ․ մայիսի 20-ի դրությամբ հանդիսանում  է ամերիկյան  RTX-ը, որի կապիտալիզացիայի մակարդակը հասնում է $183 մլրդ։

Երկրորդ հորիզոնականում է կրկին ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ Honeywell-ը` կապիտալիզացիայի մակարդակը $145 մլրդ։


ՀՀ առևտրային բանկերը` 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարների շարքում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Երրորդ տեղում է հայտնվում արդեն ֆրանսիական ռազմական արդյունաբերության հսկան` Safran-ը` կապիտալիզացիայի $124 մլրդ մակարդակով։

Ցուցակում է նաև գերմանական Rheinmetall-ը` կապիտալիզացիայի մոտ $90 մլրդ մակարդակով։

Ցուցակում իր տեղն է զբաղեցրել բրիտանական BAE Systems-ը, որի կապիտալիզացիան կազմում է $71 մլրդ։ 

Եվս մեկ ֆրանսիական ռազմական հսկա՝ Thales-ը` մոտ $59 մլրդ կապիտալիզացիայի մակարդակով, ամենաարժեքավորների թոփ տասնյակում է։

Նկատենք, որ վարկանիշային ցանկի մյուս բոլոր ընկերությունները ամերիկյան են։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով