Յուրաքանչյուր տնտեսություն կարողանում է ապահովել զարգացման պատշաճ մակարդակ` ապավինելով երկրում առկա աշխատանքային ռեսուրսներին։
2025թ․ առաջին եռամսյակում Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775,910 մարդ։ 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 5․4%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ` նվազել 1․2%-ով։
Աշխատաողները Երևանում և մարզերում բաշխված են հետևյալ կերպ․
2025թ․ առաջին եռամսյակի դրությամբ Երևանում է գտնվում աշխատողների թվաքանակի 70%-ը կամ 539,417 մարդ։ Վերջինս 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է 5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 1․2%-ով։
Երևանում աշխատողների թվաքանակի 28%-ը պետական, իսկ 72%-ը՝ մասնավոր հատվածում է։
2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ Երևանում պետական հատվածի աշխատողների թվաքանակն աճել է 3․4%-ով, իսկ մասնավոր հատվածի աշխատողների թվաքանակը՝ 5․4%-ով։
Աշխատողների թվաքանակի 30%-ը բաշխված է ՀՀ մարզերի միջև։ Ամենամեծ աճը՝12․5% -ով, նկատվել է Վայոց ձորի մարզում՝ կազմելով 7,589 մարդ։
Աշխատողների թվաքանակի 8․3% աճ է արձանագրվել Կոտայքում, որտեղ գտնվում է մարզերում աշխատողների թվաքանակի շուրջ 18%-ը կամ 42,903 մարդ։
2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աշխատողների թվաքանակի 8․2% աճ է արձանագրել Գեղարքունիքի մարզը, որտեղ աշխատողների թվաքանակը կազմել է 19,200 մարդ։
Իսկ ամենափոքր աճը՝ 2․6%-ով, դիտվել է Լոռու մարզում`29,342 աշխատող։
Մարզերում պետական հատվածում աշխատողների ամենամեծ թվաքանակը՝ 14,957 մարդ, պատկանում է Շիրակի մարզին։ Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ պետական հատվածի աշխատողների թվաքանակն աճել է 3․3%-ով։
Մասնավոր հատվածում աշխատողների ամենամեծ թվաքանակը՝ 29,637 մարդ, դիտվել է Կոտայքի մարզում. աշխատողների թիվն աճել է 10%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում