Արծաթի գինն աննախադեպ աճում է

0 Min Read

Հունիսի 5-ին Comex բորսայում հուլիս ամսվա արծաթի ֆյուչերսները բարձրացան 3.92%-ով՝ հասնելով 36.01 դոլարի մեկ ունցիայի համար: Վերջին անգամ թանկարժեք մետաղը այս մակարդակից բարձր վաճառվել է ավելի քան 13 տարի առաջ՝ 2012 թվականի փետրվարի 29-ին: Այս տարվա սկզբից ի վեր արծաթի գները բարձրացել են 22.5%-ով:

Վերլուծաբանները կարծում են, որ միջնաժամկետ հեռանկարումարծաթը մնում է գրավիչ և  տնտեսական ցնցումների բացակայության դեպքում կարող է հասնել 37-38 դոլարի մեկ ունցիայի համար:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով