Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։
Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր՝ արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։
«Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում, անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է:
Իսկ եթե, այդուհանդերձ, կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել, անմիջապես զանգահարեք 1-02»,- ասված է հաղորդագրությունում։