Գործարար Իլոն Մասկը կոչ արեց դադարեցնել Միավորված Ազգերի Կազմակերպության ֆինանսավորումն այն բանից հետո, երբ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսեց թվային հարթակներից սպառնալիքի մասին։ Գործարարն այս մասին գրել է իր X էջում։
«ՄԱԿ-ի ֆինանսավորումը դադարեցնել», — ասվում է գրառման մեջ։ Այսպես է Մասկը արձագանքել սոցիալական ցանցի մեկ այլ օգտատիրոջ գրառմանը, որ Գուտերեշը «պատերազմ է հայտարարել խոսքի ազատությանը»։
Հրապարակմանը կցված է ճեպազրույցի մի հատված, որի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ թվային հարթակներն օգտագործվում են «գիտությունը խաթարելու, ապատեղեկատվություն տարածելու և միլիարդավոր մարդկանց ատելու համար»։
Գուտերեշը սա անվանել է համաշխարհային սպառնալիք և կոչ արել «հստակ և համակարգված գործողությունների»։
Օգտատերը պնդել է, որ գլխավոր քարտուղարը նկատի ուներ X սոցիալական ցանցը և այլ հարթակներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում