Նավթի գները բարձրացել են

1 Min Read

Երեքշաբթի երեկոյան նավթի գների աճ է գրանցվել:

Լոնդոնի ICE Futures բորսայում օգոստոսյան Brent ֆյուչերսների գինը, Երևանի ժամանակով ժամը 18:53-ի դրությամբ, բարձրացել է 1.09 դոլարով (1.69%)՝ հասնելով 65.72 դոլարի մեկ բարելի համար։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները այս պահին բարձրացել են 1.23 դոլարով (1.97%)՝ հասնելով 63.75 դոլարի մեկ բարելի համար։

Շուկան հետևում է Կանադայի Ալբերտա նահանգում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ նավթ արտադրողները կտրուկ կրճատել են արտադրությունը անտառային հրդեհների պատճառով։ Հրդեհների հետևանքով դադարեցվել է օրական մոտ 350 հազար բարել կամ Կանադայում նավթի ամբողջ արտադրության 7%-ը արտադրող հզորությունների աշխատանքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Բացասական գործոն է եղել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից համաշխարհային տնտեսության համար կանխատեսման վատթարացումը։ Երեքշաբթի օրը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) 2025 թվականի համաշխարհային ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը մարտին կանխատեսված 3.1%-ից իջեցրեց մինչև 2.9%, իսկ 2026 թվականի համար՝ 3%-ից մինչև 2.9%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով