Disney-ի կողմից նկարահանված հայտնի մուլտֆիլմի՝ «Լիլո և Սթիչ»-ի կինոարտադրությունը շարունակում է առաջնորդել համաշխարհային կինովարձույթում։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմն արդեն հավաքել է 610 միլիոն դոլար և ներկայում զիջում է միայն «Minecraft»-ին, որը ունի 947 միլիոն։ Վերլուծաբանները կարծում են, որ պահպանելով նման հաջող ցուցանիշները՝ «Լիլո և Սթիչ»-ը բոլոր հնարավորություններն ունի դառնալու 2025 թվականի առաջին ֆիլմը, որը կհաղթահարի միլիարդ դոլարի շեմը։
Այլ հոլիվուդյան թողարկումները նման հաջողությամբ չեն կարող պարծենալ։ Օրինակ՝ «Անհնար առաքելություն. Վերջնական հաշվեհարդարը» այս պահին հավաքել է 353 միլիոն, ինչը ավելի քիչ է, քան այս շարքի նախորդ մասերն են ունեցել նմանատիպ ժամանակահատվածում։ Երկրորդ հանգստյան օրերից հետո այն արդեն հետ է մնում «Մահաբեր հաշվեհարդար» ֆիլմից, որը նույն փուլում ուներ 370 միլիոն։
Միևնույն ժամանակ, սարսափ-մարտաֆիլմ «Մեղավորները» ևս ցույց է տակիս լավ արդյունքներ՝ 350 միլիոն դոլար, ինչը մեծ հաջողություն է R վարկանիշով օրիգինալ նախագծի համար։ Իսկ «Վերջնական նշանակություն» ֆրանշիզայի նոր մասը՝ «Ժառանգական անեծք»-ը, արդեն հավաքել է 230 միլիոն և դարձել ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը այդ շարքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում